HSBC Բանկ Հայաստանը վերսկսել է ֆիզիկական անձանց վարկավորումը ՀՀ դրամով

PanARMENIAN.Net - HSBC Բանկ Հայաստանը սկսած 2009 թվականի նոյեմբեր ամսից վերսկսել է ՀՀ դրամով վարկավորումը ֆիզիկական անձանց` համաձայն Ազգային հիփոթեքային հիմնադրամի հետ կնքված պայմանագրի, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Հիմնադրամի միջոցները կուղղվեն ՀՀ քաղաքացիներին եւ մշտական ռեզիդենտներին անշարժ գույքի ձեռքբերման եւ վերանորոգման համար վարկեր տրամադրելուն: Նշենք նաեւ, որ բանկը չէր դադարեցրել եւ շարունակում է ԱՄՆ դոլարով վարկավորումը ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձանց:



ՀՀ դրամով վարկավորման վերսկսելը հիմնականում պայմանավորված է Ազգային հիփոթեքային հիմնադրամի միջոցների առկայությամբ եւ պայմանագրային դրույթների խստությամբ, որոնք հնարավորություն են ընձեռում բանկի համար նվազագույն ռիսկերով վարկավորում իրականացնել: «Նպաստող հանգամանքներից է նաեւ Հայաստանի տնտեսության մեջ նկատվող դրական միտումները եւ շուկայում առկա անշարժ գույքի վարկավորման պահանջարկը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---