Ֆերհաթ Բորատավ. Հայ-թուրքական երկխոսությունը տանգո չէ երկուսի համար

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Թուրքիան տանգո պարող զույգ չեն: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մի պար է, որին մասնակցում են հինգ պարողներ` Հայաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ադրբեջանը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց թուրքական CNN Turk հեռուստաալիքի լրագրող Ֆերհաթ Բորատավը: «Այն ուժերը, որոնք Հայաստանին ու Թուրքիային բանակցությունների սեղանի շուրջ են նստեցրել, մեծ խաղ են ձեռնարկել: Այդ խաղում Ադրբեջանի ներկայությունը միայն Թուրքիայի կամքից չէ կախված»,- ընդգծեց թուրք լրագրողը:



Նա նշեց նաեւ, որ ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, որ Անկարան Բաքվի հետ քննարկում է Երեւանի հետ ստորագրած Արձանագրությունները: «Ինչպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Համահայկական ուղեւորություն կատարեց եւ փորձեց հայկական սփյուռքին բացատրել Արձանագրությունների էությունը, այնպես էլ Անկարան փորձում է համոզել Բաքվին: Բայց առայժմ այդ ուղղությամբ արդյունքներ չկան»,- ասաց Ֆերհաթ Բորատավը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---