Երեւանում տեղի ունեցավ «Ձմեռային փառատոն Հայաստան 2009»-ի հանդիսավոր բացման արարողությունը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում համերգային ծրագրով նշանավորվեց «Ձմեռային փառատոն Հայաստան 2009»-ի հանդիսավոր արարողության բացումը: Փառատոնը կշարունակվի մինչեւ հունվարի 6-ը: Այն կազմակերպվել է «Կանաչաստան» հասարակական կազմակերպության կողմից:



Ձմեռային փառատոնի նպատակն է ստեղծել ձմեռային տոների ավանդույթ, որոնք կզարդարեն մռայլ առօրյան:



Ինչպես հայտնել է «Կանաչաստան» հասարակական կազմակերպության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը, փառատոնի շրջանակներում, դեկտեմբերի 18-ն Սիրահարների պուրակում տեղի կունենա եղեւնիների ցուցահանդես եւ Ձմեռային երթ: Դեկտեմբերի 19-ն փառատոնի կազմկոմիտեն ցուցահանդեսում կներկայացնի հայկական Ձմեռ Պապի` Կաղանդ Պապի կերպարի լավագույն ճեպանկարները: Իսկ Սբ. Կաթողիկե եկեղեցու հարեւանությամբ, հնարավոր կլինի տեսնել Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին «Կենդանի մսուր» ներկայացումը, որը կտեւի 20 րոպե: Փառատոնի շրջանակներում նաեւ կկազմակերպվի Ձմեռվա խաղեր եւ հայկական ճաշատեսակների ցուցահանդես:



Փառատոնը անցկացվում է երրորդ անգամ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---