Դուբնայում փաստաթղթեր են ստորագրվել ԱՊՀ նանոտեխնոլոգիաների ինովացիոն միջազգային կենտրոնի ստեղծման մասին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին Դուբնայում տեղի ունեցավ ԱՊՀ նանոտեխնոլոգիաների ինովացիոն միջազգային կենտրոնի ստեղծման սահմանադիր փաստաթղթերը, որի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտին, իսկ աջակցում է ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Փաստաթղթերը ստորագրել են ԱՊՀ անդամ 8 երկրների նախարարությունների, ազգային ակադեմիաների, առեւտրա-արդյունաբերական պալատների, գիտական ու կրթական կենտրոնների, պետական ու մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:



Ըստ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանի, հաշվի առնելով, որ 2010թ. ԱՊՀ երկրներում հայտարարված է գիտության եւ ինովացիաների տարի, կենտրոնի ստեղծումը կդառնա առանցքային միջոցառումներից մեկը:



Կենտրոնի գործունեությունն ուղղված կլինի ԱՊՀ երկրների նանոտեխնոլոգիաների շուկայի ձեւավորմանը, որը մրցունակ կլինի միջազգային շուկայում: Կենտրոնը պետք է դառնա ինովացիոն, հետազոտական եւ կրթական տարածքի ինտեգրման գործիք, հաղորդում է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---