17 դեկտեմբերի 2009 - 20:21 AMT
Հայ եւ թուրք լրագրողները Երեւանում քննարկում են հայ-թուրքական երկխոսությունը
Եվրասիա համագործակցության հիմնադրամի եւ Թուրքական քաղաքական միտումների կենտրոնի (GPOT) նախաձեռնությամբ, Երեւանում տեղի ունեցավ հայ եւ թուրք լրագրողների հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են հայկական եւ թուրքական ԶԼՄ-ների առաջատար լրագրողները: Տվյալ հանդիպումը անց է կացվում Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագրի շրջանակներում եւ ուղղված է հայկական եւ թուրքական մամուլում անկողմնակալության ամրապնդմանը:

«Հայաստանը եւ Թուրքիան հարաբերություններ հաստատելու ուղու վրա են: Երկու երկրների քաղաքական վերնախավերը դրսեւորեցին քաղաքական խիզախություն ստորագրելով Արձանագրությունները: Այդ գործընթացին պետք է օգնեն Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիական հասարակությունները, որոնք առաջին հերթին պետք է ճիշտ հասկանան իրար», - ասել է GPOT-ի տնօրենը:

Այդ հանդիպումը տեղի ունեցավ Նորվեգիայի կառավարության եւ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:

Տվյալ ծրագրի շրջանակներում հայ եւ թուրք լրագրողները առաջին անգամ հանդիպեցին Բուրսայում սույն թվականի հոկտեմբերի 13-14-ն: