Գրիպի համաճարակի կանխարգելման նպատակով դեկտեմբերի 21-ից կդադարեցվի ԼՂՀ բոլոր ուսումնական հաստատությունների աշխատանքը

PanARMENIAN.Net - ԼՂՀ ՆախագահԲակո Սահակյանինախագահությամբ դեկտեմբերի 17-ին տեղի էունեցելԱնվտանգության խորհրդինիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել H1N1 գրիպի հնարավոր համաճարակի դեմ ձեռնարկվելիք միջոցառումների մասին հարցը:



Ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը:



Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հանրապետությունում համաճարակի տարածման հավանականությունը ցածր է, սակայն անհրաժեշտ է անել հնարավորը այն բացառելու ուղղությամբ: Որպես կանխարգելիչ միջոցներից մեկը` որոշվեց սույն թվականի դեկտեմբերի 21-ից մեկ շաբաթով դադարեցնելնախադպրոցական հիմնարկների եւ ուսումնական հաստատությունների աշխատանքը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---