18 դեկտեմբերի 2009 - 12:53 AMT
Շուտով Փարաջանովին եւ Դովժենկոյի գլուխգործոցները հնարավոր կլինի տեսնել նոր որակով
Շուտով Փարաջանովին եւ Դովժենկոյի գլուխգործոցները հնարավոր կլինի տեսնել նոր որակով, քանի որ Դվոժենկոյի անվան կինոստուդիայում բացել են ֆիլմերի թվային վերականգման ստուդիա, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Ժապավենի սկանավորումից հետո անցկացվում է թվային մշակում: Համակարգչային ծրագրերը շտկում են գույնը, քերծվածքները եւ կայունացնում են կադրը:

Դվոժենկոյի անվան ֆիլմադարանում կա մոտ 1000 կինոժապավեն: Նոր լաբորատորիան մեկ տարվա ընթացքում կվերականգնի 30 կինոժապավեն: Մեկ ֆիլմի վերականգնման արժեքը 45 հազար դոլար է, հաղորդում է TCH-ը: