18 դեկտեմբերի 2009 - 15:03 AMT
ՀՀ ԿԲ նախագահը եւ KfW բանկի ներկայացուցիչները կքննարկեն Հայաստանին լրացուցիչ 27 մլն եվրո տրամադրելու հարցը
ՀայաստանիԿԲ նախագահԱրթուր Ջավադյանը դեկտեմբերի 21-ին մեկնելու է Ֆրանկֆուրտ, որտեղ աշխատանքային հանդիպումներ է ունենալու KfW բանկի փոխնախագահների եւ ծրագրերի ղեկավարների հետ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Հանդիպումներին քննարկվելու են «Եվրոպական հարեւանության բիզնեսի խրախուսման» հիմնադրամին Հայաստանի անդամակցության, ինչպես նաեւ «Կայուն բնակարանային ֆինանսավորման շուկայի զարգացման» ծրագրին 27 մլն եվրո գումարի լրացուցիչ վարկային միջոցների տրամադրման հարցերը: