18 դեկտեմբերի 2009 - 15:05 AMT
Հայ-թուրքական երկխոսության տապալման դեպքում ամբողջ պատասխանատվությունը կընկնի Թուրքիայի վրա
Հայ-թուրքական երկխոսության տապալման դեպքում ամբողջ պատասխանատվությունը կընկնի Թուրքիայի վրա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Եթե Անկարան տապալի Երեւանի հետ գործընթացը, ապա ԱՄՆ-ի եւ այլ երկրների աչքերում ձեռք կբերի անվստահելի գործընկերոջ համբավ», - ասել է նա:

Այդ ենթատեքստում պ-ն Մինասյանը կարեւորեց այն, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում համալրվում են Հայոց ցեղասպանության բանաձեւը սատարող կոնգրեսականների շարքերը:

N252 Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ներկայացվել է 2009 թ-ի մարտի 17-ն, կոնգրեսական Ադամ Շիֆի եւ Ջորջ Ռադանովիչի կողմից: Այդ բանաձեւը սատարում են 135 կոնգրեսական: ԱՄՆ Սենատ ներկայացրած նմանատիպ N316 բանաձեւը ունի 10 կողմնակից: