ԼՂՀ բնակիչներն իրենց համարում են ոչ միայն հայեր, այլեւ Ղարաբաղի հայեր

PanARMENIAN.Net - Այսօր Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայաստանյան կենտրոնը (ACNIS) կազմակերպել էր կլոր սեղան, որի ընթացքում Թուրինի համալսարանի դասախոս, իտալացի գիտնականԼուկա Գուիդուչին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր ուսումնասիրությունները:



«45 օրվա ընթացքում, որ ես անցկացրեցի Ղարաբաղում, փորձում էի հասկանալ այնտեղ ապրող մարդկանց մենթալիտետը», - ասաց Գուիդուչին: Նա նաեւ նշեց, որ նախքան ԼՂՀ ժողովրդի այսօրվա բնակիչների կյանքն ուսումնասիրելը, պետք է անցյալը հասկանալ, քանի որ այն մեծ ազդեցություն է ունեցել Ղարաբաղի այսօրվա իրավիճակի վրա:



«Ղարաբաղյան պատերազմը խստորեն ազդել է բնակչության բնավորության վրա: Այն Ղարաբաղի ժողովրդի պատերազմն էր. հայերի պատերազմը, որոնք ապրում են Ղարաբաղում», - նշել է Լուկա Գուիդուչին, ավելացնելով, որ տեղի ունեցած պատերազմը հատուկ նշանակություն ունի Ղարաբաղի բնակչության համար, քանի որ այն անկախության համար մղված պատերազմ էր:



Միաժամանակ նա ընդգծեց, որ ԼՂՀ բնակիչները իրենց ոչ միայն հայեր են համարում, այլեւ Ղարաբաղի հայեր:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---