Լյուդմիլա Սարգսյանն ու Գուրգեն Եղիազարյանը հեռացվել են ՍԴՀ կուսակցությունից

PanARMENIAN.Net - Աշխարհասփյուռ հնչակյան կուսակցության վարչությունը ողջունել է Սոցիալ - դեմոկրատական հնչակյան կուսակցության արտահերթ համագումարի ընթացքում ընտրված Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կազմին, որի ատենապետ է ընտրվել Գեւորգ Պերկուպեկյանը: Այսուհետեւ աշխարհի 22 երկրներում գործող Հնչակյան կուսակցության շրջանակները համագործակցելու են միայն Գ. Պերկուպեկյանի ղեկավարության ներքո գործող Հայաստանի ՍԴՀԿ-ի հետ: Այս մասին հայտարարել է կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սեդրակ Աճեմյանը Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում, որին մասնակցում էր նաեւ Վահան Շիրխանյանը:



Վահան Շիրխանյանն, իր հերթին, հայտարարել է, որ համագումարը հրավիրվել է օրենքի սահմաններում եւ չի հակասել կուսակցության կանոնադրությանը, քանի որ այդպիսի պահանջ ունեին կուսակցության գրեթե բոլոր շրջանակները, որոնք էլ մասնակցել են համագումարին: «Կուսակցության համագումարը որոշում է կայացրել Գուրգեն Եղիազարյանին եւ Լյուդմիլա Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու մասին», - ասել է Շիրխանյանը:

Նրա խոսքերի համաձայն, կուսակցության համագումարը անօրինական է համարել կուսակցական մի շարք շրջանակների լուծարման եւ կուսակցությունից մի քանի կուսակցականների հեռացման Լ. Սարգսյանի որոշումները:



PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչու է կուսակցությունը անօրինական համարել Լ.Սարգսյանի միայն այդ որոշումները, Շիրխանյանը պատասխանել է, որ ներկա պահին կուսակցության առողջացման համար պետք էր այդպիսի որոշում կայացնել: «Իսկ ինչ վերաբերում է մյուս հարցերին, ապա համագումարը որոշում է կայացրել հատուկ հանձնաժողով ստեղծել, որը պետք է ուսումնասիրի Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարման տարիներին կուսակցության գործունեությունը, որից հետո հանդես կգա համապատասխան զեկույցով», - ընդգծել է Շիրխանյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---