Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի ծրագրերի շրջանակներում ստորագրվել են երկու պայմանագիր

PanARMENIAN.Net - Այսօր, դեկտեմբերի 18-ին, ժ.15:30-ին ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա 2 պայմանագրի ստորագրում Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան (ՀՄՀ-Հայաստան) ծրագրի շրջանակներում: Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման պայմանագիրը (փաթեթ 1) կստորագրվի «Սահակյանշին» ՓԲԸ-ի (Հայաստան) հետ, իսկ երրորդ կարգի ջրանցքների վերականգնման 1-ին փաթեթը` «Երեւանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի եւ «Կամուրջշին» ՓԲԸ համատեղ կոնսորցիումի հետ:



Ստորագրման արարողությունը կհաջորդի նույն օրը կայանալիք ՀՄՀ-Հայաստան ծրագրի Կառավարման խորհրդի նիստին, որտեղ ի թիվս այլ հարցերի ներկայացվելու է ՀՄՀ-Հայաստան ծրագրի հաջորդ եռամսյակային ֆինանսական հայտը:



Ստորագրման արարողությանը կմասնակցի ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ինչպես նաեւ Կառավարման խորհրդի այլ անդամներ, ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի, ԱՄՆ դեսպանատան եւ Հազարամյակի Մարտահրավեր Կորպորացիայի - կապալառու կազմակերպությունների

ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---