13 փետրվարի 2002 - 22:59 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՓՈՐՁԻ ԵԽԽՎ-ՅՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԽՈՋԱԼՈՒԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ
Ադրբեջանի միլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը հանձնարարել է ԵԽԽվ-յում Ադրբեջանի մշտական պատվիրակության անդամներին հասնել Վեհաժողովում Ղարաբաղի Խոջալու գյուղում տեղի ունեցած իրադարձությունների մասին հարցի քննարկմանը` քանի որ Խոջալույի գրավման ընթացքում զոհվել են նաեւ ադրբեջանական ազգության խաղաղ բնակիչներ: Փետրվարի 26-ին Ադրբեջանի խորհրդարանի նիստում նախատեսվում է ընդունել Խոջալույի իրադարձությունների 10-ամյակին նվիրված հայտարարություն: Մինչեւ փետրվարի վերջ Ադրբեջանի խորհրդարանը մտադիր է նաեւ որոշում ընդունել1988 թվականի սումգաիթյան իրադարձությունների կապակցությամբ: Եղած տվյալների համաձայն, ադրբեջանական հատուկ ծառայությունները նախատեսում են օրենսդիրներին ներկայացնել կեղծ փաստաթղթեր, որոնք կոչված են ապացուցելու, որ Սումգաիթում կատարված հայերի ցեղասպանությունը հենց հայերի կողմից էլ կազմակերպված էր: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: