Հայաստանն ու Իտալիան հանրային կառավարման ոլորտում համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահության Հանրային ծառայության դեպարտամենտի եւ Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ծառայության խորհրդի միջեւ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր` ուղղված երկու երկրների հանրային կառավարման ծառայությունների միջեւ համագործությանը եւ ոլորտում բարեփոխումների, ակադեմիական վերապատրաստման, կենտրոնական կառավարման համար ավագ քաղաքացիական ծառայողների համալրման, ինչպես նաեւ տեղական հանրային ծառայության համար կադրերի վերապատրաստման ծրագրերի իրականացմանը:



Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հուշագիրը Հայաստանի անունից ստորագրել է Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, իսկ իտալական կողմից` Նախարարների խորհրդի Հանրային ծառայության դեպարտամենտի տնօրեն Անտոնիո Նադդեոն: Ստորագրմանը հաջորդած բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2010 թ. Իտալիայի Հանրային ծառայության դեպարտամենտի ղեկավար Անտոնիո Նադդեոյի Հայաստան այցելության վերաբերյալ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---