18 դեկտեմբերի 2009 - 19:10 AMT
Բրունո Սկապինի. Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է ինքնորոշման ճանապարհին
Գլոբալիզացիան ազդել է աշխարհի վրա, ընդլայնել է նրա սահմանները, եւ եթե ավելի վաղ Ղարաբաղի հակամարտությունը տարածաշրջանային ճգնաժամ էր համարվում, ապա հիմա այն դարձել է միջազգայ: Այդ մասին կլոր սեղանի ժամանակ, որը կազմակերպվել էր Հայկական ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի (ACNIS) կողմից ՀՀ-մ Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին:

Շոշափելով Ղարաբաղի վերաբերյալ իտալացի գիտնական Լուկա Գուիդուչիի ուսումնասիրություններին, դեսպանը ասել է, որ ներկայացված ուսումնասիրությունները չեն կրում քաղաքական բնույթ, եւ գտնվում են սոցիալական հարթությունում, ինչը օգնում է քաղաքական ոլորտում:

Մեկնաբանելով գիտնականի ուսումնասիրությունները, Սկապինին նշել է, որ Ղարաբաղի հայերի հոգեբանությունը հասկանալու համար, պետք, է դիտարկել այն երկու մակարդակով` ազգային ժառանգություն եւ սոցիալ-մշակութային տեսակետներից: Անդրադառնալով առաջինին, դեսպանը ասել է, որ խորհրդային համակարգը մինչ օրս նկատվում է ԼՂՀ-ի բնակիչների առօրյայում: «Երկրոր մակարդակը ցույց է տալիս այն, որ պատմական ասպեկտները լուրջ ազդեցություն են թողել ղարաբաղցիների մտածելակերպի վրա», - ասել է դեսպանը: Հիմնվելով իր եզրակացությունների վրա, դեսպանը ընդգծել է, որ Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է ինքնորոշման ճանապարհին: