Իտալիայի դեսպանը հեռանկարային է համարում Հայաստանի հետ համագործակցությունը մշակույթի ոլորտում

PanARMENIAN.Net - Չնայած, որ Հայաստանն ու Իտալիան հեռու են միմյանցից աշխարհագրական ու աշխարհաքաղաքական իմաստով, երկրները շատ մտերիմ են: Այդ մասին Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտնեց Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին: Նրա խոսքով, երկրներին կապում է պատմությունը, ինչն արդեն շատ բան է ասում: Ընդ որում նա նշեց, որ հայ-իտալական հարաբերությունների զարգացման գործում շատ կարեւոր դեր խաղաց Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի այցը Իտալիա, որտեղ նա հանդիպեց իր իտալացի պաշտոնակցի հետ:



«ՀՀ ԱԳՆ ղեկավարի այցը Իտալիա նոր էջ բացեց հայ-իտալական հարաբերություններում ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական իմաստով եւ նոր խթան հաղորդեց հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծեց Բրունո Սկապինին: Ընդ որում նա նշեց, որ հեռանկարային է համարում Հայաստանի հետ համագործակցությունը մշակույթի ոլորտում:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---