18 դեկտեմբերի 2009 - 20:14 AMT
Հայաստանում երիտասարդ գիտնականներին կտրվեն դրամաշնորհներ
2009 թ. դեկտեմբերի 22-ին հայկական ամառանոցային Ծաղկաձոր քաղաքում տեղի կունենա հաշվետու համաժողով, որի ընթացքում ներկայացվելու է հաշվետվություն Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) եւ Երեւանի պետական համալսարանի համաֆինանսավորմամբ «Համալսարանի հետազոտական կենտրոնների ստեղծման» շրջանակներում իրականացված գիտակրթական շնորհների մասին հաշվետվություն: Այնտեղ տեղի կունենա նաեւ հայ-ամերիկյան համատեղ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2009» մրցույթի ամփոփումը եւ շնորհների հանձնումը: Հրավիրված հյուրերի շարքում կլինեն հանրապետության գիտակրթական համակարգից` նախարարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ, նաեւ պաշտոնյաներ ԱՄՆ դեսպանատնից` որպես յուրօրինակ ծրագիրը ֆինանսավորող կողմ:

«Համալսարանական հետազոտական կենտրոնների ստեղծում» ծրագիրը ԳԱՏԱՀ-ի գիտակրթական ամենամեծ ծրագրերից է, որի շրջանակներում երկու տարվա ընթացքում տրամադրվել է 100.000-ական ԱՄՆ դոլար դրամաշնորհ` տեխնիկայի գնման, լաբորատորիաների վերանորոգման եւ միջազգային գիտաժողովներին մասնակցելու համար:

Գիտական մեծ արժեք ներկայացնելով հանդերձ, այս ծրագիրը աջակցում է Հայաստանի գիտելիքահենք տնտեսության զարգացմանը եւ լուրջ հետաքրքրության է արժանացել գիտական արդյունքի առեւտրայնացման գործընթացում: