Հայաստանի նախագահը գեներալ-գնդապետի կոչում է շնորհել ՀՀ ԱԱԾ տնօրենին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Գորիկ Հակոբյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Ֆելիքս Ցոլակյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Ռոմիկ Հարությունյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին:



Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի & ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար ՀՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցների Մարտական ծառայության մեդալով պարգեւատրելու մասին:



Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ երկարամյա ազգանպաստ գործունեության համար Լեւոն Սայանը (Ֆրանսիա) պարգեւատրվել է Պատվո շքանշանով, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---