Բերման են ենթարկվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած բանտարկյալները

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Քրեակատարողական վարչության, Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում, 2009թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 17:45-ի սահմաններում Երեւանի Ամիրյան-Զաքյան փողոցների հատման խաչմերուկում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 2009թ. նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստ կատարած Մհեր Ենոքյանը:



Փախուստի դիմած մյուս դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ժամը 23:00-ի սահմաններում՝ Արագածոտնի մարզի Մուղնի գյուղից:



Ձեռնարկվում են միջոցներ՝ Մ.Ենոքյանի եւ Ս.Քոչարյանի փախուստ կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է Արդարադատության նախարարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---