19 դեկտեմբերի 2009 - 13:21 AMT
Արոնյանը կմասնակցի Լինարեսի մրցաշարին
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2010թ. փետրվարի 12-25 կմասնակցի իսպանական Լինարես քաղաքում կայանալիք մրցաշարին: Արոնյանի մրցակիցները կլինեն գրոսմայստերներ Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստանը), Վուգար Գաշիմովը (Ադրբեջանը), Ֆրանսիսկո Վալյեխո-Պոնսը (Իսպանիա) եւ, ամենայն հավանականությամբ, Բորիս Գելֆանդը (Իսրայել):

Լինարեսի մրցաշարը «Մեծ սաղավարտի» ծրագրի մեջ է ներառված: