Ռուսաստանին չի անհանգստացնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Ռուսաստանին չի անհանգստացնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին: Նա նաեւ հերքել է այն կարծիքը, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների բարելավումը պատասխան է հայ-թուրքական մերձեցմանը:



Նրա խոսքերով, Ռուսաստանը ջանքեր է գործադրում Ղարաբաղի հարցի լուծման համար: Սակայն, Իվանովսկին կարծում է, որ անտրամաբանական է կապել Ղարաբաղի հակամարտությունը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---