ՀՀ պաշտպանության նախարարը մեծ նշանակություն է տալիս երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության վարչական շենքում տեղի ունեցավ համաժողով, որը նվիրված էր նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերին: Համաժողովին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, կրթության նախարար Արմեն Աշոտյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, երիտասարդության եւ սպորտի նախարար Արմեն Գրիգորյանը եւ ԼՂՀ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը:



Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ իր նախագահությամբ արդեն երկրորդ անգամ է անցկացվում նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը վերաբերող նման միջոցառում: Նախարարը նշեց, որ տարածաշրջանում տիրող լարվածության պայմաններում այդպիսի միջոցառումների անցկացումը շատ կարեւոր է , քանի որ այսօրվա պայմաններում Հայաստանի պաշտպանությունից եւ բանակի մարտունակության բարձրացումից բացի, անհրաժեշտ է երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությունը:



Կրթության նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին ասաց, որ այսպիսի միջոցառումները նոր սերնդին ձեւավորում են որպես ՀՀ արժանի քաղաքացիների` միմյանց կապելով ռազմահայրենասիրական գաղափարախոսությամբ: Աշոտյանը հայտնեց, որ եկող տարի ռազմահայրենասիրական դաստիարակությունը ներմուծվելու է նաեւ Հայաստանի բուհական համակարգում:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---