Ալմա-Աթայում ընթանում է ԱՊՀ յոթ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումը

PanARMENIAN.Net - Յոթ երկրների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Թաջիկստանի եւ Թուրքմենստանի նախագահները սկսել են ոչ պաշտոնական հանդիպումը, որն ընթանում է Ալմա-Աթայի արվարձանում գտնվող «Ակ-Բուլակ» հյուրանոցում: Ինչպես հայտնեց գագաթաժողովի «տանուտերը»` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, պետությունների ղեկավարները քննարկելու են առաջին հերթին անվտանգության ու տնտեսական ինտեգրացիայի հարցերը:



«Ոչ պաշտոնական հանդիպումների անցկացումն ավանդույթ է դարձել: Համոզված եմ այդ մարտավարությունը շարունակելու հարցում, որը թույլ է տալիս հարցերի լայն շրջանակ քննարկել»,- ասաց Նազարբաեւը: Նա հիշեցրեց, որ հենց ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ են ընդունվել Եվրազէսի ու Մաքսային միության ստեղծման մասին որոշումները, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն:



Ղազախստանի նախագահին օժանդակեց նաեւ Ռուսաստանի նախագահը: «Ինչպես ցույց է տալիս փորձը, ոչ պաշտոնական հանդիպումները միանգամայն օգտակար են»,- ասաց Դմիտրի Մեդվեդեւը:



Մեդվեդեւը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ որոշում ընդունվեց տնտեսական աջակցության հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին, որն արդեն սկսում է աշխատել:



Նազարբաեւն առաջարկեց առաջին հերթին խոսել «տարածաշրջանային անվտանգության մասին, կարծիքներ փոխանակել առաջացող սպառնալիքներին դիմակայելու միջոցների վերաբերյալ»:



ՌԴ նախագահն իր հերթին հույս հայտնեց, որ այսօրվա ոչ պաշտոնական գագաթաժողովը թույլ կտա «պատասխաններ գտնել այն հարցերին, որոնց հետ բախվեցին մեր երկրներն այս դժվար տարում»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---