Թուրքիան փորձոմ է շանտաժի միջոցով Ադրբեջանի օգտին լուծել ղարաբաղյան խնդիրը

PanARMENIAN.Net - Ազգայն նոր պահպանողական շարժումը բաց նամակ է հղել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Սերժ Սարգսյանին ու Բակո Սահակյանին, ինչպես նաեւ երկու հանրապետությունների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանին ու Գեորգի Պետրոսյանին: Նամակում, մասնավորապես ասված է. <<Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայ-ադրբեջանական բանակցությունների վերջին շրջանի զարգացումները լուրջ անհանգստություններ են առաջացրել հայ ժողովրդի շրջանում: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է կապել այդ խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Իսկ Թուրքիայի իշխանությունները, որոնք արցախյան հակամարտությանն ադրբեջանամետ լուծում տալու համար շատ ավելի մեծ ջանքեր են թափում, քան պաշտոնական Բաքուն, որդեգրել է միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու քաղաքականություն, ինչի հետեւանքով մի շարք ազդեցիկ երկրների առաջնորդներ արդեն իսկ տեղի են տալիս ադրբեջանա-թուրքական պահանջներին:



Հաշվի առնելով այս իրողությունը` մենք` քաղաքականհասարակական կազմակերպությունների ուսանողական միությունների ներկայացուցիչներս.



- գիտակցելով հայ-ադրբեջանական ներկայիս ,բանակցայինե գործընթացի խիստ անցանկալի ու վտանգավոր ընթացքը,



- հաշվի առնելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության զինված փուլի ուշ թե շուտ վերսկսումն անխուսափելի իրականություն է,



- բարձր գնահատելով ազատագրված` ԼՂՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքների կարեւորությունը տարածաշրջանում հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական եւ ռազմական հզորությունն ապահովելու գործում,



Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններից.



- Ակտիվ աշխատանքներ տանել Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցման ուղղությամբ, ստեղծելով համապատսխան ենթակառուծվածքներ, տնտեսական զարգացման հնարավորություններ ու հարկային արտոնույուններ վերաբնակների համար:



- Միմյանց միջեւ կնքել միջպետական պայմանագրեր ռազմական, քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ոլորտներում:



- Նպաստել Արցախի պետականության ներկա սահմաններում ճանաչմանը միջազգային հանրության կողմից` ստեղծելով ՀՀ Ազգային Ժողովի ու նախագահության կողմից անհրաժեշտ պահին ԼՂՀ-ն ճանաչելու նախադրյալներ: Այս հիմնախնդրի իրականացման նպատակով ակտիվ աշխատանքներ սկսել Սփյուռքի հետ>>:



Նամակի տակ ստորագրել են` Ազգային Նոր պահպանողական շարժման ուսանողական միությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցության <<Նիկոլ Աղբալյան>> ուսանողական միությունը, <<Ժառագություն>> կուսակցության <<ՀԱՅՔ>> ուսանողական-երիտասարդական միությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---