20 դեկտեմբերի 2009 - 17:31 AMT
ԵՄ-ն բանակցություններ կսկսի Թուրքիայի հետ բնապահպանական հարցերի շուրջ
Եվրամիության անդամ երկրները համաձայնվել են բանակցություններ սկսել Թուրքիայի հետ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի շուրջ, ինչը թույլ կտա Անկարային մեկ քայլով մոտենալ անդամակցությանը ԵՄ-ին: Ինչպես գրում է թուրքական Today's Zaman թերքը, բանակցությունները կսկսվեն երկուշաբթի ԵՄ-Թուրքիա միջկառավարական խորհրդաժողովի շրջանակներում:

Նշենք, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները մեկնարկել են 2005 թվականին: Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտը այն 35 ոլորտներից մեկն է, որտեղ Թուրքիան պետք է բարեփոխումներ կատարի եւ ներդաշնակեցնի եվրոպական չափանիշների հետ` ԵՄ-ին անդամակցելու համար: