21 դեկտեմբերի 2009 - 12:01 AMT
2010 թվականի սեպտեմբերի 12-ին Ախթամարի հայկական եկեղեցում տեղի կունենա՞ առաջին ժամերգությունը
Վանի քաղաքապետ Մունիր Ղարալօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի մշակույթի նախարարության հետ խորհրդակցությունների արդյունքում որոշվել է հայտարարել Ախթամար կղզու հայկական եկեղեցու բացման մասին: 2010 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի կունենա առաջին ժամերգությունը, իսկ մինչ այդ վերակառուցման աշխատանքներ կկատարվեն:

Ըստ Վանի քաղաքապետի, բացումից հետո Ախթամար կղզին ուխտագնացության վայր կդառնա աշխարհի տարբեր երկրներում բնակվող բազում հայերի համար:

Նա նաեւ հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանի բացումից հետո, Վանը կդառնա Թուրքիայի զբոսաշրջային կենտրոններից մեկը: «Այստեղ զբոսաշրջիկներ կժամանեն ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ Իրանից: Ուստի մեր սահմանն այժմ անցնում է լեռներով, իսկ Հայաստանի հետ սահմանը բացվելուն պես իրանցի զբոսաշրջիկները հանգիստ Հայաստանի տարածքով առավել հարմարավետ ճանապարհով կհասնեն Վան»,-ասել է Ղարալօղլուն, հաղորդում է 1news.az-ը, հղում անելով «Հյուրիեթի» վրա: