2009 թ-ն ՀՀ նախագահին բողոքներով դիմել է 15.000 ավելի ՀՀ քաղաքացի

PanARMENIAN.Net - 2009 թ-ի ընթացքում ՀՀ նախագահին բողոքներով դիմել է 15.000 ավելի ՀՀ քաղաքացի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, ասել է ՀՀ նախագահի վարչակազմին կից վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Նրա խոսքերով, 2007 թ-ն նախագահին դիմել է 4.000 քաղաքացի, իսկ 2008-ն 13.000:



«4270 քաղաքացիների բողոքները ստացել են դրական լուծում, ինչը կազմում է 30%-ս բողոքների ընդհանուր քանակից», - ասել է ծառայության ղեկավարը, ընդգծելով, որ որոշ բողոքներ ստացել են դատական լուծում:



Ծառայության ղեկավարը նշել է, որ ՀՀ նախարարություններում եւ կառավարության մարմիններում ամիսը մեկ անգամ գործում է քաղաքացիների ընդունման օր:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---