Հայաստան. 2009 թ-ն Վերահսկողության ծառայությունը բացահայտել է հարկերի չվճարման փաստեր եւ գների իջեցում

PanARMENIAN.Net - Ստուգումները, որը անցկացրել էր ՀՀ նախագահի աշխատակազմին կից վերահսկողության ծառայության կողմից հանրապետության քաղաքաշինության նախարարությունում, ցույց են տվել, որ նախարարության ամենամսյա տեղեկատուում հրատարակված շինանյութի գները տարբերվում են իրականներից 40%-վ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:



Նրա խոսքերով, 6 օբյեկտների վերաբերյալ նախարարության կողմից ներկայացված նախագծերի հաշվարկների նախնական ստուգման արդյունքները գրանցեցին 100 մլն դրամի տարբերություն: «Տեղեկատուում ներկայացրած գները համապատասխանեցվել են իրական գներին», - ասել է նա:



Ինչ վերաբերվում է այն ստուգումներին, որոնք իրականացվում են ՀՀ կառավարությանը կից պետական անշարժ գույքի կառավարման բաժնում, ապա այստեղ բացահայտվել են 200 մլն դրամի պետական անշարժ գույքի գների իջեցման դեպքեր:



Բացի այդ, պետական գույքի վարձակալության դրամահավաքը այս տարի էր 100 մլն դրամով պակաս էր նախորդից:



«Պետական անշարժ գույքի ոչ նպատակային օգտագործման համար պետբյուջե չի ուղղվել մոտ 75 մլն դրամ: Բացահայտվել են նաեւ խախտումներ մասնավորեցման ընթացքում», - ասել է նա:



Վերահսկողության ծառայությունը բացահայտել է նաեւ մի շարք խախտումներ քաղաքացիական ավիացիայի գլխավոր բաժնի գործունեությունում:



« Մեր հասարակությունում պետք է գիտակցություն ամրապնդվի, որ ամեն ապօրինի գործունեություն չի մնա առանց պատժի», - ասել է պ-ն Հովսեփյանը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---