ՀՀ վերահսկողության ծառայությունը բացահայտել է լայնածավալ խախտումներ հանքարդյունաբերական ոլորտում

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի աշխատակազմին կից վերահսկողության ծառայությունը հայտնաբերել է մի շարք խախտումներ ՀՀ բնապահպանության, էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարությունների գործունեությունում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:



«Գոյություն ունի ռոյալթի վճար, որը պարտադիր է այն տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք զբաղվում են հանքաարդյունաբերությունով: Այդ տնտեսվարող սուբյեկտների կողմից պետական վարչություններ ներկայացված զեկույցը ռոյալթիի վճարի մասով զգալիորեն տարբերվում է այն զեկույցից, որը նրանք ներկայացրել էին հարկային տեսչություն: Մեկ զեկույցի դեպքում, այդ սուբյեկտները պարտավոր են վճարել 1 մլրդ դրամից ավելի, իսկ մյուսի` նրանք պետք է վճարեն մոտ 300 մլն դրամ: Երկու դեպքերում էլ այդ սուբյեկտները պարտք են պետությանը», - ասել է նա:



Վերահսկողության ծառայությունը հայտնաբերել է նաեւ բացթողումներ հանքերի օգտագործման իրավունքներ տրամադրելու գործընթացում: Մասնավորապես, հանքերի օգտագործման իրավունքները տրամադրվել են այն սուբյեկտներին, որոնք չեն կատարել իրենց վրա պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Նրանք նաեւ ձեռք են բերել հավելյալ տարածքներ ոչ թե աճուրդների միջոցով, ինչպես դա պահանջում է օրենքը, այլ օգտվել են ընդլայնման իրավունքից:



«Եթե այդ տարածքները ձեռք բերվեին աճուրդի միջոցով, ապա տնտեսվարող սուբյեկտները պետք է պետբյուջե վճարեին 700 մլն դրամ, այն դեպքերում, երբ նրանք օգտվել են ընդլայնման իրավունքից, եւ վճարել են ընդամենը 185 մլն դրամ, դրանով վնաս հասցնելով պետությանը 515 մլն դրամի չափով», - ընդգծել է Հովսեփյանը:



Նա նաեւ հայտնել է խախտումների մասին, որոնք իրականացրել են տնտեսվարող սուբյեկտները ներդրումների մասով: «Այդ սուբյեկտների մեծամասնությունը չի ներդրել խոստացած գումարները, դրանով 2 մլրդ դրամի չափով վնաս հասցնելով պետությանը: Բոլոր այդ իրավախախտումները լիազորված մարմնի բացթողումների արդյունքն է», - ասել է նա:



Հովսեփյանի խոսքերով, 187 տնտեսվարող սուբյեկտ չի վճարել լիցենզիա ստանալու համար պետական տուրքը, ինչը կազմում է մոտ 600 մլն դրամ: «Այդ գումարը միանշանակ կմարվի գույքի բռնագանձման միջոցով: Հակառակ դեպքում այդ սուբյեկտների լիցենզիոն իրավունքները կկասեցվեն», - ասել է պ-ն Հովսեփյանը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---