Տաքսիների գործունեության օրինականացման հաշվին Հայաստանի պետբյուջեն 2009թ. համալրվել է 20 մլն դրամով

PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարարությունը որոշակի հաջողությունների է հասել տաքսիների գործունեության արտոնագրման եւ ճանապարհային երթեւեկության կանոնակարգման ոլորտում, ամփոփելով տարին մամլո ասուլիսում լրագրողներին է ասել նախարարության ղեկավար Գուրգեն Սարգսյանը: «2009 թվականին արտոնագիր են ստացել գրեթե բոլոր գործող տաքսիները` շուրջ 2 735, ինչի հաշվին պետբյուջե է մուտքագրվել շուրջ 20 մլն դրամ, 2008թ. 12 մլն դրամի դիմաց»,-ասել է նա:



Գ.Սարգսյանն ընդգծել է, որ այդ գործընթացը հետեւողական բնույթ կկրի, իսկ տաքսու վարորդների գործունեության օրինականացման միջոցառումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ որ այդ ոլորտը կկանոնակարգվի: Նախարարը հաղորդել է, որ 2009թ. ընթացքում կասեցվել է 56 տրանսպորտային ընկերությունների եւ 6 տաքսի-ծառայությունների աշխատանքը: Նա հավելել է նաեւ, որ ոմանց հաջողվել է վերականգնել լիցենզիաները, քանի որ նրանք շտկել են իրենց իրավախախտումները:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---