21 դեկտեմբերի 2009 - 17:24 AMT
Լեհաստանում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց Վարշավայում կայացած բարեգործական տոնավաճառին
Դեկտեմբերի 6-ին Վարշավայի«Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների կանանց ակումբի կազմակերպած ամանորյա բարեգործական տոնավաճառը: Ինչպես հաղորդում է Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը, տոնավաճառից առաջացած հասույթը տրամադրվեց քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակներին:

Լեհաստանում ՀՀ դեսպանությունը իր ակտիվ մասնակցությունը բերեց բարեգործական միջոցառման կազմակերպմանն ու անցկացմանը: Հայկական ցուցասրահը ներկայացված էր ձեռագործ ավանդական ազգային հուշանվերներով, հայկական կոնյակով, Լեհաստանում բնակվող հայ արվեստագետների գործերով: