21 դեկտեմբերի 2009 - 18:45 AMT
Ռաֆայել Մեհրաբյան. 2010 թ-ն մենք պետք է նվաճենք ավելի շատ մեդալներ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ամփոփել է 2009 թ-ի արդյունքները: Նրա խոսքերով, նա գոհ է հայ բռնցքամարտիկների ելույթներով:

Նա նշել է, որ 2010 թ-ն, Մոսկվայում տեղի կունենա Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ հայ բռնցքամարտիկները: «2010 թ-ն մենք պետք է նվաճենք ավելի շատ մեդալներ», - ասել է մարզիչը: