Հայաստանի ԱԳ նախարարն իր ալբանացի պաշտոնակցին հրավիրեց այցելել Երեւան

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին Հայաստանի արտաքինգործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ալբանիայի դեսպան (նստավայրը` Աթենք) Վիլի Մինարոլլիին հավատարմագրերի պատճենների հանձնման կապակցությամբ:



Շնորհավորելով դեսպանին պարտականություններիստանձնման կապակցությամբ` նախարարՆալբանդյանը հավաստիացրեց, որ արտգործնախարարությունն ամենայն աջակցություն կցուցաբերի դեսպանի առաքելության իրականացման գործում:



Նախարար Նալբանդյանը, վերհիշելով 2008 թ. հոկտեմբերին Տիրանա կատարած իր այցելությունն ու Ալբանիայի արտգործնախարարի եւ վարչապետի հետ ունեցած հանդիպումների ժամանակ հայտնած փոխադարձ ձգտումը ապրապնդելու երկկողմ հարաբերությունները, հույս հայտնեց, որ դեսպան Մինարոլլին իր կարեւոր նեդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման եւ պայամանվորվածությունների իրականացման գործում:



Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքումկողմերըքննարկեցին երկուստեք հետաքրքրություններկայացնողհարցեր, կարեւորվեց Հայաստանի եւ Ալբանիայի միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային շփումների աշխուժացման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկուերկրների ԱԳ նախարարությունների միջեւ պարբերաբար խորհրդակցություններ անցկացնելու եւ քայլեր ձեռնարկելու պատշաճ իրավապայմանագրային դաշտ ձեւավորելու ուղղությամբ:



Նախարար Նալբանդյաննու դեսպան Մինարոլլին մտքեր փոխանակեցինկովկասյանեւ բալկանյան տարածաշրջանայինխնդիրներիշուրջ: Նախարար Նալբանդյանը խնդրեց Ալբանիայի արտգործնախարար Իլիռ Մետային փոխանցել Երեւան այցելելու հրավերը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---