Մոսկվայում Հայաստանի քաղաքացի է սպանվել

PanARMENIAN.Net - Երկուշաբթի օրը Մոսկվայի հարավում հայտնաբերվել է Հայաստանի քաղաքացու դիակ դանակի բազմաթիվ վերքերով եւ գանգուղեղային վնասվածքով, «Ինտերֆաքսին» է հաղորդել աղբյուրը քաղաքի իրավապահ մարմիններում:



«Ժամը 05:30-ին Բուլատնիկովսկի փողոցում գտվող բնակարանում Հայաստանի 51-ամյա քաղաքացու դիակ է հայտնաբերվել` կրծքի եւ պարանոցի դանակով հասցված 28 վերքերով»,-հաղորդում է գործակալությունը` ականատեսի խոսքերից:



Նա նշել է, որ տուժածը ժամանակավոր գրանցում ուներ մայրաքաղաքում:

Ժամանած փորձագետները գրանցել են, որ մահը վրա է հասել շուրջ 16 ժամ առաջ, պատահարի վայրից առգրավվել է խոհանոցային դանակ եւ գոլֆի համար նախատեսված մահակը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---