12 փետրվարի 2002 - 22:39 AMT
ԻՐԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՒԱՆ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՐՏԻՆ
Իրանի պաշտպանության նախարար Ալի Շամհանը Հայաստան կժամանի մարտին: Նշենք, որ նրա այցը նախատեսված էր փետրվարի տասին, սակայն հետաձգվել էր հրատապ գործերի պատճառով, որն առաջացել էր զինվորական գերատեսչության ղեկավարի մոտ` Ջորջ Բուշի հայտնի ելույթից հետո երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի կապակցությամբ: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունn այն մասին, որ «Իրանը մտնում է այն պետությունների շարքը, որոնք կազմում են չարության գոտի եւ սպառնում են Ամերիկային եւ ողջ քաղաքակիրթ աշխարհին», ընդունվել էր Թեհրանում ինչպես ազդանշան հակաիրանական լայնամասշտաբ արշավի սկիզբ, որի արդյունքը կարող է դառնալ ռազմական գործողությունները: Հայ փորձագետների կարծիքով, Ալի Շամհանի եւ Հայաստանի քաղաքական եւ զինվորական ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում կքննարկվեն հարցեր, որոնք առնչվում են պաշտոնական Երեւանի դիրքորոշմանը, եթե Միացյալ Նահանգները ռազմական գործողություններ սկսեն Իրանի դեմ: Պաշտոնական տեղեկություններում ասվում է, որ այցի ընթացքում նախատեսվում է շոշափել տարածաշրջանային եւ երկկողմ համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ պաշտպանության եւ անվտանգության բնագավառում հնարավոր համագործակցությունը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: