22 դեկտեմբերի 2009 - 14:37 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էքսխոսնակը օգնում է թուրքական լոբբիին` Հայոց ցեղասպանության ժխտման հարցում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էքսխոսնակ Դենիս Հաստերտն աշխատում է թուրքական կառավարության համար, Կոնգրեսում պաշտպանելով Թուրքիայի շահերը եւ խոչընդոտելով Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը: Ամերիկայի հայերի միության հաղորդագրության մեջ ասվում է, որ կոնգրեսականն ամեն ամիս Ամերիկայի հարկատու քաղաքացիների վճարած հարկերից 40 հազ. դոլար է ծախսում իր գրասենյակի վարձը եւ անձնակազմի աշխատավարձերը վճարելու համար:

«Լինելով ամերիկացի հարկատու եւ Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներ, մենք անթույլատրելի ենք համարում այն փաստը, որ մեր հարկավճարները կարող են ֆինանսավորել թուրքական լոբբիին, որն ախշատում է Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման դեմ եւ ժխտում է մեր պապերի ողբերգությունը», - ասել է Ամերիկայի հայերի միության ներկայացուցիչ Վազգեն Խոդանյանը: Նրա խոսքերի համաձայն, Հաստերտի արարքն բազում օրինակներից ընդամենը մեկն է, թե ինչպես են ամերիկացիների փողերը ծախսվում պատմական փաստը ժխտելու համար, այն էլ համաշխարհային ճգնաժամի պայմաններում: