22 դեկտեմբերի 2009 - 14:45 AMT
Սիմֆերոպոլում տեղի է ունեցել Ռոբերտ Սահակյանցի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը
Դեկտեմբերի 19-20-ը Սիմֆերոպոլի «Կոսմոս» կինոթատրոնում տեղի է ունեցել XX դարի անիմացիոն գլուխգործոցների գիշերային ցուցադրությունը: Հանդիսատեսին են ներկայացվել հայ ռեժիսոր, սցենարիստ եւ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի մուլտիպլիկացիոն ֆիլմերը: Դա հայկական ժողովրդական «Սուտասանը» (1982), «Խոսող ձուկը» (1983), «Բարեկենդանը» (1985) եւ այլ հեքիաթների թեմաներով նկարահանված երաժշտական ֆանտազիաներ են:

Ներկայացվել են նաեւ չեխ ռեժիսոր Յան Շվանքմայքերի, խորհրդային մուլտիպլիկատորներ Ֆյոդոր Խիտրուկի, Անդրեյ Խրժանովսկու, Յուրի Նորշտեյնի եւ Հարրի Բարդինի մուլտֆիլմերը, հաղորդում է Analitika.at.ua-ն: