Իրանում հարձակում են գործել ընդդիմության ղեկավարի ավտոմեքենայի վրա

PanARMENIAN.Net - Իրանում ընդդիմության առաջորդ Միր Հոսեյն Մուսավիի ավտոմեքենայի վրա հարձակում են գործել: Նախնական տեղեկությունների համաձայն, ավտոմեքենան որի մեջ էր Մուսավին, մոտոցիկլետիստների հարձակման է ենթարկվել:



Տեղի ունեցած միջադեպի արդյունքում Իրանի ընդդիմության ղեկավարը չի տուժել, սակայն տուժել է Հ. Մուսավիին ուղեկցող մարդկանցից մեկը: Ինչպես տեղեկացնում են ականատեսները, հարձակում գործած անձանցից մեկը կոտրել է մեքենայի հետնամասի ապակին: Մուսավին Թեհրան էր վերադառնում ընդդիմադիր հոգեւորական գործիչ այաթոլա Հոսեյն Ալի Մոնտազերիի հուղարկավորության արարողությունից, հաղորդում է ռուսական ՌԲԿ տեղեկատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---