Երեւանում բնակարանամուտը նշեցին զինծառայողների եւս 33 ընտանիքներ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ին Երեւանում կայացավ զինծառայողների համար կառուցված հերթական շենքի բացման եւ բնակարանների բաշխման արարողությունը: Այս բնակարանամուտ տոնեցին ՀՀ ԶՈւ 33 զինծառայողներ:



Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորեց բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին եւ նրանց հանձնեց բնակարանների բանալիներն ու վկայագրերը, հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---