Հայաստանի իշխանությունները «Ժառանգություն» կուսակցության նկատմամբ նեգատիվիզմի քաղաքականություն են վարում

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը խորհրդարանին 60 առաջարկ է ներկայացրել, որոնցից ընդունվել են միայն հինգը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նա առաջ բերեց նաեւ մերժման փաստարկը, որը կարող էր միայն զարմանք առաջացնել. «Ինչո՞ւ ընդունենք ձեր առաջարկները, եթե դուք միեւնույնն է դեմ եք քվեարկելու»: Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունների մոտ ժխտման կարծրատիպային քաղաքականություն է ձեւավորվել, հատկապես «Ժառանգության» նկատմամբ:



Լարիսա Ալավերդյանը կրկին հիշեցրեց, որ գալիք տարվա հունվարին կլրանա Բաքվում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 20-ամյա տարելիցը` դրանք անվանելով քաղաքի հայ բնակչության նկատմամբ ցեղասպանություն: Նա նշեց, որ վերջերս Հայաստանի վարչապետին առաջարկեց այդ ողբերգության տարելիցին նվիրված միջոցառումներ նախապատրաստել, եւ վարչապետը պատասխանեց, որ առաջարկներ է սպասում Ազգային Ժողովից: Ալավերդյանի խոսքով, իր առաջարկներն ինքը պատրաստ է ներկայացնել հենց այս պահին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---