ԱՐՄԵՆԲՐՈԿ-ը բացել է բիզնեսի ակադեմիա

PanARMENIAN.Net - ԱՐՄԵՆԲՐՈԿ ներդրումային ընկերությունը հայտարարել է իր նոր` Արժեթղթերի միջազգային շուկաների եւ Ֆորեքսի բաժնի պաշտոնական բացման մասին: Շնորհիվ Ռուսաստանի Դաշնության կապիտալի շուկայի առաջատար ՖԻՆԱՄ ներդրումային ընկերության հետ կնքված ռազմավարական համագործակցության մի շարք պայմանագրերի, ԱՐՄԵՆԲՐՈԿ-ի բոլոր հաճախորդները այսուհետ ստանում են աշխարհի զարգացած ֆոնդային բորսաներում, ինչպես նա- ֆորեքս շուկայում գործառնությունների իրականացման բացառիկ հնարավություն` հատուկ Հայաստանի շուկայի համար նախագծված սակագներով եւ առեւտրային պայմաններով: ընկերությունն առաջարկում է ուղիղ ելք դեպի ԱՄՆ NASDAQ, NYSE Euronext, AMEX ֆոնդային բորսաներ, ռուսական MICEX, RTS, եվրոպական NYSE Euronext, NASDAQ OMX, London Stock Exchange, Frankfurt Stoch Exchange, Wien Stock Exchange, Milano Stock Exchange եւ այլ բորսաներ: Հաճախորդներն ստանում են սպասարկման երկու եղանակ` ավանդական բրոքերային, որի դեպքում բոլոր պատվերներն ընդունվում եւ համակարգ են ներմուծվում ընկերության մասնագետների կողմից, ինչպես նա- առանձնացված ծրագրային ապահովման` տերմինալի տրամադրում, որի շնորհիվ հաճախորդները կարող են իրական ժամանակում առաքվող գնանշումների հիման վրա ինքնուրույն կատարել գործառնություններ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Ֆորեքս շուկայում գործարքներ իրականացնող հաճախորդներին անվճար տրամադրվում է աշխարհահռչակ MetaTrader ծրագրային ապահովումը, որը, բացի գործարքների իրականացումից, նաեւ թույլ է տալիս ծրագրում ինտեգրված ցուցիչների եւ գործիքների հիման վրա կատարել համալիր տեխնիկական վերլուծություն : Բացի այդ` ծրագրային ապահովման միջոցով իրական ժամանակում հաճախորդներին առաքվում են միջազգային ինֆորմացիոն գործակալությունների նորություններ, վերլուծություններ - առ-տրային կանխատեսումներ, ինչը թույլ է տալիս առավել ճիշտ որոշում ընդունել: Հատկանշական է նա- այն, որ առաջին անգամ Հայաստանում հաճախորդներին տրամադրվում է մինչեւ 1:200 չափի փոխառու միջոցների օգտագործման հնարավորություն` առանց որեւէ վճարի: Համակարգում իրականացված ցանկացած գործարք կնքվում է իրական ար-մտյան կոնտրագենտի հետ, որը բացառում է ներքին «խոհանոցի» առաջացման բոլոր հնարավորությունները:

ԱՐՄԵՆԲՐՈԿԸ հայտարարել էնաեւԱՐՄԵՆԲՐՈԿբիզնես ակադեմիայի բացման մասին: Ֆոնդային շուկայում աշխատանքը պահանջում է գիտելիքների զգալի շտեմարան, այդ իսկ պատճառով Արմենբրոկ Բիզնես Ակադեմիան առաջարկում է ՌԴ կրթության - գիտության նախարարության կողմից լիցենզավորված Ֆինամ ուսումնական կենտրոնի հետ համատեղ մշակված կրթական ծրագրեր` նվիրված կապիտալի շուկայում աշխատելու հիմնական մեթոդներին: Ուսումնական ծրագիրը ավարտողները հատուկ անցկացղով թեստավորման հիման վրա կստանան նաեւ ՖԻՆԱՄ ուսումնական կենտրոնի հավաստագիր: Ընկերությունում յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվում է 2 անվճար սեմինար` նվիրված Ֆորեքս շուկային եւ Միջազգային բորսաներին, որի հիմնական նպատակն է ծանոթացնել հասարակությանը կապիտալի եւ արժութային շուկաների հետ, որը, ընկերության կարծքիքով ՀՀ ֆոնդային շուկայի հետագա զարգացման կար-որ նախապայման է: Սկսնակ ներդրողներին անվճար տրամադրվում է ցուցադրական առ-տրային համակարգ, որը տարբերվում է իրականից միայն հաշվի վրա առկա գումարի վիրտուալ լինելով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---