Ահմետ Թյուրքի դեմ քրեական գործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Անկարայի դատախազությունում քրեական գործ է հարուցվել արգելված Դեմոկրատական հասարակության քրդամետ կուսակցության (DTP) առաջնորդ Ահմետ Թյուրքի դեմ: Գործի հարուցման համար հիմք են ծառայել նախորդ շաբաթ Թյուրքի կատարած հայտարարություններն այն բանից հետո, երբ պատգամավորները` DTP նախկին անդամները, որոշեցին շարունակել իրենց օրենսդրական գործունեությունը Խաղաղության եւ ժողովրդավարության կուսակցության (BDP) շարքերում:



Դրա հետ մեկտեղ մամուլի հանցագործությունների հետաքննությունների բյուրոն Թուրքիայի ՔՕ 215-րդ (Հանցագործության ու հանցագործի գովաբանության մասին) եւ 216-րդ (Ատելության ու թշնամանքի սերմանման մասին) հոդվածների շրջանակներում հետաքննություն կանցկացնի: Հետաքննության շրջանակներում կհետազոտվեն քրդամետ կուսակցության առաջնորդի ելույթների տեսա- եւ ձայնագրությունները:



«Թուրքիայի դեմոկրատական ուժերը, մտավորականությունը, գրողները, գիտնականները հայտարարել են խորհրդարանում քրդական հիմնահարցի լուծման շարունակության անհրաժեշտության մասին: Չորեքշաբթի օրը Իմրալի կղզում Օջալանը հանդիպեց իր փաստաբանների հետ եւ նրանց հաղորդեց, որ սխալ է համարում պատգամավորական մանդատներից հրաժարվելը եւ ընդգծել է խորհրդարանում պայքարի շարունակման անհրաժեշտությունը»,- հայտնեց Ահմետ Թյուրքը, հաղորդում է Anatolian News Agency-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---