ԱԱԽ-ի քարտուղարը դրական է գնահատել ԱԱԽ-ի 2009 թ-ն կատարված աշխատանքը

PanARMENIAN.Net - 2009 թ-ն ՀՀ ԱԱԽ-ը գումարել է ութ նիստ, որոնց ժամանակ քննարկվել են ՀՀ արտաքին եւ ներքին անվտանգության կարեւորագույն հարցերը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը:



Բաղդասարյանի խոսքերով, ԱԱԽ-ի որոշման արդյունքում ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել զորակոչի բարելավման գործընթացի մասին:



Նա նաեւ նշել է, որ 2009 թ-ի ընթացքում քննարկվել եւ հավանություն է ստացել 2009-2012 թթ. ՀՀ ազգային ծրագիրը, որը հետագայում ստորագրվել ՀՀ նախագահի կողմից:



Բաղդասարյանը ընդգծել է, որ Հայաստանի ԱԱԽ-մ արտաքին անվտանգության եւ արտաքին քաղաքականության խնդիրների ենթատեքստում քննարկվել են Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման հեռանկարները, ՀԱՊԿ-ի շրջանակներում արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման որոշումը, Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ՆԱՏՕ եւ Հայաստան-ԵՄ փոխգործողությունների ծրագրերը:



Ամփոփելով արդյունքները, Բաղդասարյանը դրական է գնահատել ԱԱԽ-ի 2009 թ-ն կատարված աշխատանքը: «Կարեւոր ձեռք բերում էր նաեւ այն էր, որ 2009 թ-ն ձեւավորվեց ԱԱԽ-ի աշխատակազմը, որտեղ մինչեւ այդ աշխատում էին ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցները», - նշել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---