Խորհրդարանական հանձնաժողովը կանխամտածված խեղաթյուրել է 2008 թ-ի մարտի 1-ի իրադարձության փաստերը

PanARMENIAN.Net - 2008 թ-ի մարտի 1-ի իրադարձությունների ԵԽԽՎ-ի դիտարկման խմբի զեկույցից կարելի է եզրակացնել, որ խորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, որը գլխավում էր Սամվել Նիկոյանը` միակողմ էր եւ պաշտպանում էր իշխանությունը, խուսափելով քննադատությունից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում Հայկական ազգային կոնգրեսի ներկայացուցիչ (ՀԱԿ) Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքերով, հանձնաժողովը խեղաթյուրել է 2008 թ-ի մարտի 1-ի իրադարձության փաստերը: «Հանձնաժողովը կանխամտածված խեղաթյուրել է փաստերը եւ դրա համար ՀԱԿ-ը դատապարտում է նրա գործունեությունը: Զեկույցում չկար ոչ մի խոսք 15 քաղբանտարկյալների մասին, իսկ օմբուդսմենը չի կատարում իր պարտականությունները: ՀԱԿ-ը առաջարկում է, որպեսզի այդ գործին միանան արտասահմանցի փորձագետներ, ինչը թույլ կտա հանձնաժողովի աշխատանքը ավելի բաց դարձնել», - ասել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---