Բեռլինը մտադիր է համագործակցել Թուրքիայի հետ Մերձավոր Արեւելքում

PanARMENIAN.Net - Բեռլինը, որը խոչընդոտում է Թուրքիայի լիիրավ անդամակցությանը ԵՄ-ին, սկսել է հող նախապատրաստել Մերձավոր Արեւելքում Անկարայի հետ համագործակցության համար: «Առաջին փուլում Գերմանիան Թուրքիայի տարածքով Իրաքի շուկա դուրս գալու ճանապարհներ է որոնում: Թուրքիան ու Գերմանիան համատեղ նախագծեր կմշակեն Իրաքի ենթակառուցվածքների զարգացման համար: Բացի այդ, Գերմանիան նպատակ ունի ընդլայնել իր հարաբերությունները Պարսից ծոցի երկրների հետ Թուրքիայի միջոցով»,-գրում է թուրքական Cumhuriyet. թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---