Փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների մոտ կունենան լավ օգնական ` Պարզեցված ուղեցույցը

PanARMENIAN.Net - 23-ին ժամը Հայաստանի հաշվապահական կենտրոնում (Կոմիտասի 49/3 հասցեում) տեղի է ունենալու ՓՄՁ հարկային հաշվառման «Պարզեցված ուղեցույցի» պաշտոնական շնորհանդեսը:



Միջոցառմանը ներկա է գտնվելու ՀՀ էկոնոմիկային նախարար Ներսես Երիցյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը,Հաշվապահական կենտրոնի տնօրեն Հայկ Մնացականյանը, ներկայացուցիչներ

Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայից, պետական եւ միջազգային կառույցներից, միություններից եւ ասուցիացիաներից:



Ուղեցույցը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի, Հաշվապահական կենտրոնի եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից:



2010թ. համար նախատեսվեց տպագրել ուղեցույցի նորացված տարբերակը, որն արդեն լիովին կհամապատասխանի 2010թ. հունվարի 1-ից գործող օրենսդրական դաշտին, հատկապես տեղ գտած վերջին փոփոխություններին, ուր նա- ընթերցողին կներկայացվեն հարկային հաշվառման կիրառական մոտեցումները ըստ

առանձին իրավական ակտերի, ինչպես նաեւ բերված են օրինակներ, որոնք պարզաբանում են օրենքի դրույթների կիրառման առանձնահատկությունները:



Մանրամասն ներկայացված են մի շարք հաշվետվությունների կազմման ընթացակարգերը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---