23 դեկտեմբերի 2009 - 14:21 AMT
2010 թ-ն Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնը մտադիր է ակտիվ աջակցել սկսնակ ձեռնարկատերերին
2010 թ-ն Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնը մտադիր է ակտիվ աջակցել սկսնակ ձեռնարկատերերին: Այդ մասին լրագրողներին է հայտնել 2010 թ-ն Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը: Նրա խոսքերով, կենտրոնը կշարունակի աջակցել փոքր եւ միջին բիզնեսի սուբյեկտներին: «2010 թ-ն կշարունակվեն պիլոտային ծրագրերը, որոնց իրագործումը մենք սկսել էինք 2008-2009 թթ.», - ասել է նա:

«Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնը նախատեսում է բիզնես-նախագծերի համար պատրաստել պիլոտային բիզնես-նախագծերի մոդելներ», - ընդգծել է պ-ն Կարապետյանը: