Ամանորի տոներից հետո «Գլենդել հիլզ»-ը լիովին պատրաստի վիճակում 1056 բնակարան շահագործման կհանձնի Գյումրիում

PanARMENIAN.Net - Ամանորի տոներից հետո «Գլենդել հիլզ» շինարարական ընկերությունը ՀՀ քաղաքաշինության նախարարությանը կհանձնի լիովին պատրաստի վիճակում 1056 բնակարան Գյումրիում: Այդ մասին Գյումրիում հայտարարել է «Գլենդել հիլզ» ընկերության գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանը:



«33, 3 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ ընկերության կողմից իրագործվող ծրագիրը նախատեսում է 52 չորս հարկանի բազմաբնակարան (3030 բնակարան) շենքերի կառուցում Գյումրիի Մուշ-2 եւ Անի թաղամասերում: 2009թ. կառուցվել է 22 նման շենք` 1056 բնակարաններով»,-ասել է Վ.Ալմոյանը:



Ըստ նրա, այժմ այդ բնակարաններում ներքին հարդարման աշխատանքներ են տարվում: Ինչպես ասել է ընկերության գլխավոր տնօրենը, այդ շենքերի սեյսմակայունությունը 9 բալ է:



Վահե Ալմոյանը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ աղետի գոտում իրականացվող շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2011թ. հունվարին:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---