ՀՀ գրողների միության հրատարակչությունում կհրատարակվի առաջին գիրքը` Լեւոն- Զավեն Սուրմելյանի բանաստեղծությունների հավաքածուն

PanARMENIAN.Net - «Հայաստանի գրողների միության կարեւորագույն իրադարձություն էր սեփական հրատարակչության բացումը, որն ստեղծվել է AGBU-ի ֆինանսական աջակցությամբ: Լեւոն- Զավեն Սուրմելյանի անվան հրատարակչությունը գրողների միությանը հնարավորություն կտա նվազագույն միջոցներ ծախսելով գրքեր տպագրել», - հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Նրա խոսքերի համաձայն, մինչեւ տարվա վերջ Հայաստանի գրողների միության հրատարակչությունում կհրատարակվի առաջին գիրքը` Լեւոն Զավեն Սուրմելյանի բանաստեղծությունների հավաքածուն, հայերեն լեզվով:



«Ես անհամբերությամբ սպասում եմ դրան, քանի որ միության հրատարակչական գործունեության արդյունավետությունը կախված է տպագրական հնարավորությունները առավելագույնս օգտագործելուց», - ընդգծեց Լեւոն Անանյանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---