Եգիպտոսի հայկական մամուլը 140 տարեկան է

PanARMENIAN.Net - Հայ պարբերական մամուլն Եգիպտոսում հարուստ պատմություն ունի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել հայ համայնքի ներկայացուցիչ Սուրեն Բայրամյանը: Ըստ նրա, հայ մամուլը շատ տարատեսակ է իր ոճով եւ թեմատիկայով` կան օրաթերթեր, շաբաթաթերթեր, ամսագրեր, մանկական հանդեսներ, ավանդական կուսակցություններն ունեն իրենց տպագիր մարմինը: «2005թ. լրացավ Եգիպտոսի հայկական մամուլի 140 տարին: Այդ օրվանից ի վեր հրատարակվել է շուրջ 165 անուն պարբերական: Իսկ առաջին հայկական «Արմավենի» թերթը լույս է տեսել Եգիպտոսում 1865թ. մարտի 16-ին»,-ասել է Բայրամյանը:



Հայ մամուլի 140-ամյակի կապակցությամբ Բայրամյանը գիրք է հրատարակել, որտեղ հավաքել է Եգիպտոսում երբեւէ հրատարկված եւ հրատարակվող բոլոր թերթերն ու ամսագրերը: Իր բազմամյա գործունեության համար Սուրեն Բայրամյանը 1999թ. արժանացել է Սբ. Էջմիածնի «Մեսրոբ Մաշտոցի» մեդալով եւ Հայ ընդհանուր բարեգործական միության հուշամեդալով:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---